Бизнес авиация на Корсике

Ինչպես գիտենք, Կորսիկան, լինելով Ֆրանսիայի մաս, ունի հատուկ կարգավիճակ (ֆր.՝ Collectivité Territoriale de Corse): Կղզին տեղակայված է Միջերկրական ծովում և այստեղ ավիացիոն ծառայությունները շատ պահանջված են:

Մեծ պահանջարկ են վայելում նաև մասնավոր թռիչքները, որոնցից օգտվում են  հարուստ մարդիկ, խոշոր ձեռնարկատերեր, քաղաքական և հասարակական գործիչներ: Կորսիկայում գործում է չորս օդանավակայան` Այաչչո, Բաստիյա – Պորետտա, Ֆիգարի Սադ Կորս և Կալվի Սեն-Կատրին: Մասնավոր չվերթներ սպասարկում է նրանցից յուրաքանչյուրը:

 

Ձևակերպեք պատվերը մեր կայքում

Կորսիկայում ինքնաթիռ պատվիրելը շատ պարզ գործընթաց է: Դրա համար պետք չէ ինչ-որ տեղ գնալ կամ նույնիսկ տեղից վեր կենալ: Առաջատար եվրոպական AVIAV TM (Cofrance SARL) ավիաբրոքերը հնարավորություն է տալիս մասնավոր ինքնաթիռ պատվիրել անմիջապես իր կայքից, ինչպես նաև հեռակա կարգով կնքել պայմանագիրն ու կատարել վճարումը:

Պատվերը ձևակերպելու համար, պետք է կատարել 4 պարզ գործողություն:

Քայլ 1. Դուք ինքնուրույն թողնում եք հայտը մեր կայքում կամ կապ եք հաստատում մենեջերի հետ, որին հայտնում եք երթուղին, ուղևորների թիվը, թռիչքի ժամանակը,  ուղեբեռի մոտավոր կշիռը և ճանպարհորդությանը վերաբերող այլ կարևոր մանրամասներ: Ցանկության դեպքում, կարող եք անմիջապես ծանոթանալ պատվիրվող թռիչքի պայմանագրի ձևին:

Бизнес авиация на Корсике и СардинииՔայլ 2. Մենեջերը ուղարկում է Ձեզ ինքնաթիռների ցանկը, որոնք պատրաստ են մեկնել Ձեր նշված երթուղով: Նամակում կտեսնեք երկկողմանի թռիչքների արժեքները, օդանավերի մոդելները, դրանց տարողունակությունը և տարիքը, թռիչքի տևողությունը և այլ կարևոր տեղեկատվություն:

Քայլ 3. Դուք ընտրում եք Ձեզ հարմար ադմինիստրատիվ ինքնաթիռը, եթե ցանկանում եք, կարող եք պատվիրել լրացուցիչ ծառայություններ, օրինակ` մեկնման և ժամանման վայրերում ավտոմեքենայով փոխադրում, վիզայի և առողջության ապահովագրության ձևակերպում, հյուրանոցային համարների ամրագրում, ուտեստներ ռեստորանից և այլն: Այնուհետև մենեջերի հետ վերջնականապես համաձայնեցնում եք ճանապարհորդության բոլոր մանրամասներն ու վերջնական արժեքը:

Քայլ 4. Առցանց կնքում եք պայմանագիրը էլեկտրոնային ստորագրության միջոցով: Ցանկության դեպքում մենք պատրաստ ենք ուղարկել Ձեզ փաստաթղթերը սովորական արագացված փոստով, որպեսզի անձամբ ստորագրեք դրանք: Ուղարկում եք նաև բոլոր ուղևորների անձնագրային տվյալները:

Քայլ 5. Վճարումը կատարում եք անկանխիկ տարբերակով և այնուհետև հանգիստ պատրաստվում ճանապարհորդությանը: Թռիչքի կազմակերպումը մենք ամբողջությամբ մեր վրա ենք վերցնում:

 

Անվտանգության ամենաբարձր մակարդակ

Бизнес авиация на Корсике и СардинииՈրոշ հաճախորդներին առաջին հերթին հետաքրքրում է թռիչքների անվտանգության հարցը: Սակայն այդ առումով ցանկացած մտահոգություն բոլորովին անհիմն է. բիզնես ավիացիան և AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը Ձեր ուշադրությանն են ներկայացնում  աշխարհի առաջատար արտադրողների միայն ամենահուսալի ինքնաթիռները, ինչպիսիք են Bombardier, Embraer, Sukhoi Superjet, Pilatus, Fokker, Saab, Cessna, Dassault Aviation, Gulfstream, Beechcraft և այլն:

Ինչ վերաբերվում է անձնակազմին, ապա մասնավոր թռիչքները իրականացնում են միայն բարձր որակավորում ունեցող օդաչուները, որոնք երկար տարիներ աշխատել են քաղաքացիական ավիացիայում: Նրանք միջազգային ատեստավորում են անցել և նրանց թույլատրվում է թռիչք իրականացնել միայն ամենաբարձր գնահատականների և իդեալական առողջական վիճակի դեպքում: Բորտուղեկցորդները հատուկ դասընթացներ են անցնում բարձրաստիճան հաճախորդներին սպասարկելու համար:

Յուրաքանչյուր թռիչքից առաջ մասնավոր ինքնաթիռները պարտադիր տեխստուգում են անցնում և թռչելու թույլտվություն են ստանում միայն, եթե գտնվում են գերազանց վիճակում: Ինչ վերաբերվում է ցանկացած գործարքի օրինականությանը, ապա այն մանրամասն ստուգվում է մեր մասնագետների կողմից: Մենք երաշխավորում ենք մեր հաճախորդների գաղտնիությունը, անվտանգությունը և յուրաքանչյուր իրավիճակի համար առաջարկում ենք համապատասխան լուծումներ: Ցանկության դեպքում տրամադրում ենք նաև անձնական պահակախումբ:

Կորսիկայում բիզնես ավիացիան Ձեզ հնարավորություն կտա արագ և հաջող կերպով լուծել Ձեր առջև դրված բոլոր կարևոր խնդիրները: Մասնավոր թռիչքը թույլ կտա վայելել ազատության և հարմարավետության աննկարագրելի զգացումը: